Որտեղ է ոստիկանապետ Վահե Ղազարյանը

Վերջին օրերին համացանցում եղան  տարբեր հրապարակումներ, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, ինչը Նիկոլ Փաշինյանը չի ընդունել. այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, սակայն, հետևելով Կառավարության նիստերին, արձանագրում ենք, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանն արդեն երկրորդ շաբաթն է՝ չի մասնակցում Կառավարության նիստերին, իսկ Ոստիկանությանն առնչվող նախագծերը Կառավարության հաստատմանն է ներկայացնում Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը։

Վահե Ղազարյանը ներկա չէր Կառավարության դեկտեմբերի 10-ի նիստին.  Ոստիկանությանն առնչվող 5 նախագծերը, որոնցից մեկը գաղտնի, Կառավարության համաձայնությանն է ներկայացրել Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Վահե Ղազարյանը ներկա չէր նաև Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստին, իսկ օրակարգում ոստիկանությանն առնչվող որևէ նախագիծ չկար։

Փորձեցինք պարզել՝ գուցե Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Վահե Ղազարյանին արձակուրդ տրամադրելու կամ գործուղման ուղակելու մասին որոշումը. Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումներից որևէ մեկը Վահե Ղազարյանին չէր առնչվում. Դե յուրե ոստիկանապետը ո՛չ մեկնել է արձակուրդ, ո՛չ գործուղման. հետևաբար՝ հարց՝ որտեղ է ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս