Կապիտալն ունի՛ Հայրենիք

Հայկական պետության անկման այս ընթացքն անհանդուրժելի է, և մեծագույն ողբերգություն է Ազգի, Հայրենիքի և Պետության զգացում ունեցող յուրաքանչյուր հայի համար:

Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսական ոլորտի ներկայացուցիչներն ու գործարար համայնքն առաջիններից են, որ ընկալում են այն արհավիրքի հետևանքները, որը տեղի ունեցավ Հայոց աշխարհում, և այն աղետաբեր հանգրվանը, որտեղ գտնվում է երկրի անվտանգային, տնտեսական ու սոցիալական համակարգը:

Գործող վարչախմբի կողմից վարած արտաքին և ներքին բացահայտ հակապետական ու հակահայ քաղաքականության հետևանքով երկրին հասցված բազմաթիվ հարվածներից հետո ձախողվել է պետությունը, իսկ տնտեսությունը հայտնվել է լիարժեք փակուղում:

Եթե ընթացքը կանգ չառնի, ապա հաջորդ հարվածը, որն իրեն երկար սպասել չի տալու` դաժանորեն տապալելու է տնտեսությունը, իր բոլոր ծանրագույն հետևանքներով:

Ենթադրում եմ` տնտեսական ոլորտի ծառայողներն ու գործարար աշխարհը քաջ գիտակցում են այն ակնհայտ իրողությունը, որ այս քաղաքականության շարունակությունն առավել ուժգին և անկասելի է դարձնելու այն վերջին հարվածը, որը ոչնչացնելու է տնտեսությունն ու երկիրը:

Հետևաբար` նաև գիտակցում են, որ գործող վարչախմբի հետագա ամեն նոր գործողություն առավել մոտեցնում է երկրի համընդհանուր կործանման ողբերգական պահը:

Անելանելի թվացող այս իրավիճակից դուրս գալու համար մեր բազմաթիվ գործարարներ պակաս ասելիք և անելիք չունեն, քան այլ ոլորտների առաջատար ներկայացուցիչները:
Համոզված եմ` նրանցից շատերը պակաս հայրենասեր չեն, քան դրսում բնակվող հայազգի հայրենասեր այն գործարարներն ու բարերարները, որոնք առաջինը բարձրաձայնեցին իրենց բողոքն ու կոչը:

Անվիճելի է, որ մեր հայ գործարարներից ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչներից շատերը պակաս հայրենասեր չեն, քան Հայաստանի անվանի դասախոսներն ու հանրահայտ բժիշկները, հայտնի փաստաբաններն ու փորձված դիվանագետները, քան` մշակույթի ականավոր գործիչներն ու քաղաքագետները, քան` վաստակաշատ պահեստազորի սպաներն ու այս օրերին Հայաստանի պետական սահմանը փաստացի պաշտպանող մեր հայ հողի մշակները…

Հայ գործարարներն ու տնտեսական ոլորտի ներկայացուցիչները նույնպես` չպետք է թույլ տան, որ հայ ազգի թափված արյամբ ոտքի կանգնած երկիրն ու անասելի ջանքերով վերականգնված տնտեսությունը գնան անփառունակ կործանման:

Հարգելիներս,

մի լսեք նրանց, ովքեր Մարքսի «Կապիտալն ազգություն չունի…» արտահայտությունն ընկալել են տառացի և ուղղակի:

Այդ սակավաթիվները չգիտեն, թե ինչ իրական իմաստ ունի այդ արտահայտությունը:

Այդպիսիների «ոտքերը չեն խրված իրենց հողում»:

Այդպիսիները չունեն Հայրենիք:

Իսկ մենք` ունենք…

Մի’ լսեք, մի’ հետևեք, մի’ ենթարկվեք նրանց…

Եվ հիշե’ք`

եթե կապիտալի տերն ունի ազգային պատկանելիություն, ապա կապիտալն ունի ոչ միայն ազգություն, այլև ունի Հայրենիք:

Մասնակցե’ք Հայրենիքի փրկության գործին:

Հաշվի առեք, որ սա այլևս դասական քաղաքական պայքար չէ, սա ընդդիմության դասական քաղաքական պայքար չէ` սա իշխանության համար պայքար չէ:

Սա «Հայ» տեսակի գոյապայքարն է:

Դուք հայ եք…
Մի լռե՛ք…
Գործե՛ք…
Դուք շատ բան կարող ե՛ք անել…»։

Կապիտալն ունի’ Հայրենիք

Հայկական պետության անկման այս ընթացքն անհանդուրժելի է, և մեծագույն ողբերգություն է Ազգի,…

Posted by Karen Chshmaritian on Saturday, December 19, 2020

Տեսանյութեր

Լրահոս