«Ձեր դուրը գալի՞ս է՝ գերեզմանոցը հասել է Երևան քաղաքին». Առաքել Մովսիսյան

«Ես վաղուց եմ ասել՝ պատերազմը սպասվում է, պատրաստվեք, և գլխանց պետք է ունենային մինիմումը 10 հազար հոգի մինչև էդ: Կոպեկին չափսոսեին, զինվորներին վերակազմավորեին, մինչև պատերազմը 10.000 հոգի պետք է զապաս ունենայինք պատրաստված. բոլորն էլ գիտեին՝ պատերազմ է լինելու»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը:

Հիշեցնենք ՝ Արցախյան պատերազմում զոհված զինվորների հարազատներն ու մի խումբ ազատամարտիկներ վաղ առավոտից Եռաբլուրում են: Նրանք այնտեղ են ոչ միայն իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհվածների հիշատակին, այլև արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր։

Լրագրողի դիտարկմանը, թե նախկիններին են մեղադրում՝ ասելով, որ հող են նախապատրաստել այսօրվա գործընթացների համար և որ ուղղակի Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այն, ինչ նախկիններն էին պատրաստել, Առաքել Մովսիսյանն արձագանքեց.

«Ներկայիս մասին ենք խոսում, նախկինները հող չեն հանձնել: Եթե նախկինները ստորագրած լինեին, նախկինում կտային, ներկայի մասին ենք խոսում: Փաստը փաստ է, որ ոչ մի բանում էլ պատրաստ չեն եղել, և պատերազմը կարող էին րոպե առաջ կանգնեցնեին: Կամ գոնե գիտեին՝ պատերազմ է լինելու, գոնե մի 10 հազար հոգի… ինչ էր տղաներին ամիսը 500 դոլարով էլ վարձատրեին, գոնե կպարապեցնեին (տեղից գնում էին տղաները, գնում էին կռվելու. գոնե կպատրաստվեին):  Ոչ թե պարգևավճարներ բաժանեին լափեին, այլ էդ տղաներին ֆինանսավորեին՝  իրենց ընտանիքը պահելու համար, որ կարողանային պատրաստված  կռվի դաշտ մտնել»:

Նկատառմանն էլ, թե ասում են՝ 30 տարի բանակը թալանել էին՝ ի՞նչ էիք ուզում 2.5 տարում լիներ, նա պատասխանեց.  «Գլուխները պատով են տվել.  թալանել էի՞ ն՝ չտեսնաք ոչ մի ապացույց թալանելու հետ կապված, բայց երկուտարիուկես, եթե ինքը նստած էր ղեկին, ու գիտեր պատերազմ է լինելու, կամ եթե  իվիճակի չէր պատերազմելու, ժամանակին կանգնեցներ»:

Նախկին պատգամավորը նշեց, որ այսօր Եռաբլուր են եկել՝ զոհված տղաների շիրիմներին ծաղիկներ դնելու  և զոհվածների  ծնողների կողքին կանգնելու համար:

Սյունքի մասին լրագրողների հարցերին ի պատասխան՝ Առաքել Մովսիսյանն ասաց. «Էդ հողերի մասին՝ իրենց պապաների տնից չեն բերել, որ նստած մի ստորագրությունով հողեր են տալիս:  Բա էդքան ժողովրդին որտե՞ղ են լցնելու, ի՞նչ են անելու: Էդքան հե՞շտ է.  իրենց տները վառում-դուրս են գալիս: Մեր սիրտն է կանգնում, բա իրե՞նցն ինչ կլինի»:

Հնարավո՞ր էր պատերազմն այլ ելք ունենար հարցին էլ նա պատասխանեց. «Ընդհուպ՝ հաղթել էր հնարավոր, եթե ճիշտ կազմակերպեին, ընդհուպ հաղթել էր հնարավոր: Դուք տեսաք՝ զինվորները ոնց կռվեցին և լիքը կռվող տղերք, ոնց կռվեցին. չի՛ կարելի նման բառդակի վերածել, ցանուցիր, տղերքին բերում-լցնում են, ՄՈԲ-ը, կամավորականները գալիս են՝ տերուտիրական չկա, չգիտեն՝ ուր գնան, ո՞վ իրենց պետք է ղեկավարի. չունեն մարդիկ ղեկավար,  և այսօր մենք էլ՝ Հայաստանն անտերության է մատնվել, ի՞նչ եք մտածում : Ինչ եք մտածում»:

Ըստ նրա՝ ելքը վարչապետի հրաժարականն է. «Ժամ առաջ պետք է գնա իր թիմով: Տեսա՞ք երես չուներ գնար Ռուսաստան, ոչ մի տեղ երես չունի ինքը մտնի:  Էդքան ոստիկաններ է հավաքում գլխին, թող գնային սահման պահեին, էդ զինվորները հետ գան:  Հիմա իմ երեխան էլ է ծառայում Եղնիկներում, այսօր շրջապատան մեջ, թուրքերի միջով գնում են առանց զենքի հասնում են պոստ, առանց զենքի հետ են գալիս: Թուրքը ասում է՝  վիզդ կկտրեմ զինվորին: Թուրքի կողքով են անցնում :

Եթե տվել ես, կապիտուլյացիայի ես ենթարկվել , ինչի՞ ես մեր երեխաներին պահում այնտեղ, կամ էլ՝ բերեք-համախմբենք, տեսնենք՝ ի՞նչ ենք անում, ի՞նչ կարողանանք- կանենք ՝ երկու ռայոն էլ հետ բերենք՝ մեծ բան է: Բայց իր օրոք չենք կարող, որովհետև ինքն իվիճակի չի արդեն մնալու իր տեղում:

Ինքն իր տեղում չի. վաղուց պետք է գնացած լինի և իր թիմով հանդերձ: Էդքան պարգևավճարներով կարելի էր հինգ հատ պանցիր ու կրասուխա ու մյուս զենքերը բերել»:

Լրագրողի դիտարկմանը, թե ասում են՝ Դուք էլ եք առաջ պագևավճար ստացել, նա արձագանքեց. «Ես կյանքիս մեջ չեմ ստացել: 12 տարի պատգամավոր եմ եղել, չեմ էլ իմանում՝ դա ինչ բան է: 12 տարի ես եղել եմ, մի կոպեկ ես չեմ ստացել պարգևավճար:  Ժամանակ է եղել նաև՝ մեր աշխատավարձերը տվել ենք զոհված ընտանիքներին»:

Առաքել Մովսիսյանը, անդրադառնալով ընդդիմության բողոքի ակցիային և վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին՝ նշեց. «Ով ուզում է՝լինի՝  ինձ մի բան է հետաքրքրում՝ բանակը վերականգնենք, փրկենք մեր  հողնուջուրը՝ թեկուզ մեզանով, զոհվենք, մեզանով վերջանա, մեր երեխեքը ողջառողջ հետ գան: Ձեր դուրը գալի՞ս է՝ գերեզմանոցը հասել է Երևան քաղաքին»:

Տեսանյութեր

Լրահոս