Ընդդիմադիր ուժերի առաջնորդները հանդիպել են. ինչ սպասել այսօր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ փակ հանդիպում են ունեցել նաեւ 17 կուսակցությունների առաջնորդները, սակայն հանդիպմանը չեն մասնակցել խոշոր կուսակցություններից երկուսի առաջնորդները։
«Ըստ մեր տեղեկությունների՝ ընդդիմությունը ծրագրել է իր անելիքները՝ առաջիկա օրերի հետ կապված: Բանն այն է, որ ընդդիմությունը պատրաստվում է այսօր կայանալիք համապետական հանրահավաքին, որտեղ նախատեսված է ավելի մեծ թվով մարդկանց ներկայություն ապահովել, ինչպես նաեւ երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 22-ից, ընդդիմության կողմից հայտարարված գործադուլին եւ դասադուլին:
Մեր տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ նաեւ ներկայացվել է ճանապարհային քարտեզ՝ հետագա անելիքների համար: Հավելենք, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը պետք է այսօր կայանալիք համապետական հանրահավաքին հանդես գա կոնկրետ հայտարարություններով եւ առաջիկա անելիքների տեսլականով»: