Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 920, մահվան՝ 22 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 920 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 153 173-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 2616 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 19-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 650 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 22 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3266-ի:

Տեսանյութեր

Լրահոս