5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տոկիոյի մերձակայքում
                                    Դեկտեմբերի 18-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից ոչ հեռու, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի օդերեւութաբանական փարչությունը:
Էպիկենտրոնը գտնվել է Իձուոսիմա կղզու մոտ, որը մտնում է մայրաքաղաքի պրեֆեկտուրայի մեջ, իսկ ստորգետնյա ցնցումների օջախն ընկած է եղել օվկիանոսի հատակի մակերեւույթի մոտ: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի սացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    