Պարգևավճարներ՝ Քրեակատարողական ծառայության աշխատակազմին, տեսչական մարմիններին և մարզպետարանների ՔՊ-ականներին

Երկիրը տնտեսական, սոցիալական պայթյունավտանգ իրավիճակում է, իսկ գործող իշխանությունները շարունակում են պարգևավճարներ բաժանել։

168.am-ը ահազանգ է ստացել, որ մարզպետարաններում պարգևավճարներ են բաժանում՝ աշխատավարձի մինչև 150 տոկոսի չափով։ Ընդ որում, պարգևավճար ոչ բոլորն են ստացել, տրվել են հիմնականում իշխող քաղաքական ուժի՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամներին։ Իսկ պարգևավճարի տրման հիմնավորումն այն է, թե իբր ստացողները պատերազմի օրերին ներգրավված են եղել թիկունքային աշխատանքներում։

Մեր հավաստի տեղեկություններով՝ աշխատավարձերի 100-150 տոկոսի չափով պարգևավճարներ են տրվել նաև մի շարք տեսչական մարմինների աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության աշխատակազմին։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի տվյալներով պետական բյուջեից վճարվել է ավելի քան 51 895 524 750 ՀՀ դրամ կամ մոտ 108 մլն 116 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար։ Մայիսից հետո գրեթե ամեն ամիս շարունակվել է պարգևավճարների «շքահանդեսը»։

Տեսանյութեր

Լրահոս