Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան արդեն երկու ամիս է բոյկոտում է թուրքական ապրանքները

Ընթացքիկ տարվա նոյեմբերին Թուրքիայից ապրանքների արտահանումը դեպի Սաուդյան Արաբիա, որը փաստացի բոյկոտում է թուրքական ապրանքները, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ կրճատվել է 52.9 տոկոսով և ընդհանուր արտահանումը նվազել է 216․5 միլիոն դոլարից հասնելով 102 միլիոն դոլարի։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Sözcü լրատվական կայքը։ Հոկտեմբերին, երբ սկսվեց բոյկոտը, արտահանման անկումը 11,75 տոկոս էր կազմում։ Պատկերն ավելի է վատացել Սաուդյան Արաբիայի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 1-ին թուրքական ապրանքների ոչ պաշտոնական բոյկոտի գործարկման երկրորդ ամսվա ընթացքում: Ըստ Թուրքիայի արտահանողների ժողովի (TİM) տվյալների՝ նախորդ ամսվա համեմատ՝ նոյեմբերին արտահանումը դեպի Սաուդյան Արաբիա նվազել է 48,6 տոկոսով:

2020-ի հունվար-նոյեմբեր ամիսներին դեպի Սաուդյան Արաբիա արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 18,6 տոկոսով ՝ կազմելով 2 միլիարդ 333 միլիոն դոլար:

Սաուդցիների բոյկոտից առավելապես տուժած ոլորտը հագուստի արդյունաբերությունն է: Այս ոլորտի արտահանումը նոյեմբերին 20,1 միլիոն դոլարից նվազել է 5,7 միլիոն դոլար` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 71.6 տոկոս անկմամբ: Տեքստիլի և հումքի արդյունաբերության արտահանումը նույնպես այս ժամանակահատվածում նվազել է 5,3 մլն դոլարից մինչև 3,4 մլն դոլար՝ 36 տոկոս անկմամբ:

Սաուդյան Արաբիայի բոյկոտը ազդել է նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման վրա․ չոր մրգերի և ապրանքների արտահանումը 93․9 տոկոս անկմամբ 2 միլիոն դոլարից հասել է 122․000 դոլարի, հացահատիկների, ընդեղենի և յուղի սերմերի արտահանումը 86․2 տոկոս անկմամբ 20 միլիոն դոլարից հասել է 2․8 միլիոն դոլարի, թարմ մրգերի և բանջարեղենի արտահանումը 99․6 տոկոս անկմամբ 7․2 միլիոնից հասել է 27․000 դոլարի։

Սաուդյան Արաբիայի դաշնակից և ակտիվորեն թուրքական ապրանքների բոյկոտին մասնակից Արաբական Միացյալ Էմիրություններում թուրքական ապրանքների արտահանումը նվազել է 29.5% -ով ` 255.4 մլն դոլարից հասնելով 180.1 մլն դոլարի: Սաուդյան Արաբիայի մեկ այլ դաշնակից Բահրեյնում թուրքական ապրանքների արտահանումը կրճատվել է 53 տոկոսով՝ 26 միլիոն դոլարից հասնելով 12,2 միլիոն դոլարի: Արտահանումը դեպի Օման կրճատվել է 45․7 տոկոսով՝ 75․6 միլիոնից 41 միլիոն դոլար, իսկ դեպի Կատար, Պարսից ծոցի միակ երկիրը, որի հետ Անկարան սերտ հարաբերություններ ունի, արտահանումը նույնպես կրճատվել է 20,9 տոկոսով ՝ 114,3 միլիոն դոլարից հասնելով 90,4 միլիոն դոլարի: Պարսից ծոցի երկրներից միայն Քուվեյթում է արտահանումը աճել 21․7 տոկոսով՝ 48 միլիոնից հասնելով 58․4 միլիոն դոլարի։

Էմմա Արդարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս