Գեղասահորդները սկսել են նախապատրաստվել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին
Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամները սկսել են նախատրաստվել Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:
Թինա Կարապետյան / Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգը այժմ մարզվում է կանադալան Մոնրեալում։ Կանանց մենասահքում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը մարզումներն անցկացնում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկավոյւմ, որտեղ և նա ապորւմ է: Իսկ Սլավիկ Հայրապետյանը նախապատրաստական շրջանն անցկացնում է Երևանում:
Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը կկայանա Զագրեբում հունվարի 25-31-ը, իսկ մարտի 22-28 Շվեդիան կընդունի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի համար: