Բաժիններ՝

Երևանում կցուցադրվի Ատոմ Էգոյանի ֆիլմը

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 27-ին «Սինեմա սթար»-ում տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Պատվավոր հյուր» ֆիլմի ցուցադրությունը:

Կանադական կինոնկարը նկարահանվել է 2019 թվականին: Ֆիլմի տևողությունը 105 րոպե է, լեզուն անգլերենն է, սակայն ներկայացվելու է հայերեն ենթագրերով:

Ջիմն ու դուստրը՝ միջնակարգ դպրոցի երաժշտության երիտասարդ ուսուցչուհի Վերոնիկան, փորձում են հանգուցալուծել իրենց խճճված պատմություններն ու շաղկապված գաղտնիքները: Մի խաբեության պատճառով Ջիմի դստերը 17-ամյա Քլիվի հանդեպ պաշտոնական դիրքի չարաշահման կեղծ մեղադրանք է ներկայացվում:

Վերոնիկան համոզված է, որ պատժի է արժանի, բայց ավելի վաղ գործած հանցանքների համար: Դստեր անդրդվելիությունից շթոփահար ու հիասթափված հոր տառապանքն անդրադառնում է սննդի տեսչի նրա աշխատանքի վրա: Ջիմը մեծ ազդեցություն ունի ընտանեկան փոքր ռեստորանների վրա, ազդեցություն, որը չի երկմտում օգտագործել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30