Պոմպեոն կարծում է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ԱՄՆ պետքարտուղարն ասել է Le Figaro-ին տված հարցազրույցում:
«ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներն են, որի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումն է: Հենց այս շրջանակներում էլ հարկավոր է կարգավորել իրավիճակը»,- ասել է Պոմպեոն: