Բաժիններ՝

Կորոնավիրուսով վարակված Զելենսկուն հոսպիտալացրել են

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը գտնվում են «Ֆեոֆանիա» կլինիկական հիվանդանոցում. այնտեղ նրանց բուժում են COVID-19-ի դեմ:

Այդ մասին «Ուկրաինսկայա պրավդա»-ին հայտնել է Երմակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը: Պոդոլյակի խոսքով՝ նախագահը շարունակում է աշխատել ստացիոնար պայմաններում, նրա հիվանդասենյակում հատուկ կապ է անցկացվել:

«Ամեն բան բավականին խիստ է, կանոնակարգվել է արձանագրությամբ: Նրանք գտնվում են «Ֆեոֆանիա»-ում:

Այնտեղ սարքավորված է հատուկ կաբինետ, որտեղ նախագահը կարող է խորհրդակցություններ անցկացնել: Ահա այսօր անցկացրել է բազմաթիվ սելեկտորային խորհրդակցություններ»,-պատմել է խորհրդականը:

Երմակը նույնպես պառկած է առանձին պալատում, բայց առանց հատուկ կապի: Զելենսկին եւ նա չեն տեսնվում, միայն հաղորդակցվում են հեռախոսով:

Պոդոլյակի խոսքով՝ Զելենսկին չի տեսնվում ընտանիքի հետ, որովհետեւ կարանտինային խիստ ռեժիմ է պահպանում: Ելենա Զելենսկին COVID-19-ով հիվանդացել է հունիսին: Օգոստոսին հայտնի է դարձել, որ նրա հետ միասին հիվանդանոցում բուժվել է նաեւ նախագահի որդին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս