«Բավական է». ԵԽ պատգամավորը Թուրքիայի դեմ սանկցաներ կիրառելու քայլ է ակնկալում

Եվրախորհրդարանում ամենամեծ` Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը ոչ թե բառեր, այլ գործողություններ է ակնկալում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա անթիվ սադրանքների դեմ: «Թվիթերի» իր միկրոբլոգում Վեբերը գրել է.

«Բավական է: Սա ոչ հունական, ոչ կիպրական, ոչ էլ ֆրանսիական խնդիր է, սա համաեվրապական հարց է: ԵՄ երկրների ղեկավարները պետք է սանկցիաներ կիրառեն Թուրքիայի դեմ: Եկեք օգտագործենք Եվրամիության տնտեսական կարողությունը սա անելու համար»։

Տեսանյութեր

Լրահոս