 
                        Մհեր Գրիգորյանը պաշտոնից ազատել է իր խորհրդականին
 
                                    ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հովհաննես Ազիզյանին իր խորհրդականի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով և 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝
Հովհաննես Ազիզյանին 2020 թվականի նոյեմբերի 2-ից ազատել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        