Արգիշտի Քյարամյանի նկատմամբ դավաճանության համար քրեական գործ չկա հարուցված. ԱԱԾ

«Նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին պաշտոնից ազատվելու հետ կապված մամուլում շրջանառվող տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Պարբերաբար նաև հաղորդագրություններ տրվել են այդ ուղղությամբ: Եվ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու իրավասությունը վերապահված է երկրի ղեկավարությանը: Ես դրանից ավել ձեզ տեղեկություն չեմ կարող տալ»,- ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել Արգիշտի Քյարամյանը, ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը:

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանի՝ հոկտեմբերի 8-ին պաշտոնից ազատվելուց ի վեր մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե նա չի կարողացել համակարգել սահմանապահ զորքերի մարտական գործողությունները, նրա նկատմամբ դավաճանության համար քրեական գործ է հարուցվել:

Պատասխանելով քրեական գործ հարուցելու վերաբերյալ հարցին՝ Արմեն Աբազյանը ժխտեց այն:

«Ոչ, ոչ, միանշանակ ոչ»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Արմեն Աբազյանը նաև հաստատեց տեղեկությունը, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս