Փոմպեոն սահմանափակել է իր ուղևորությունն Ասիայի երկրներ
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն որոշել է իր ուղեւորությունն Ասիայի երկրներ սահանափակել հոկտեմբերի 4-ից մինչեւ 6-ն այցով Ճապոնիա: Այդ մասին ասված է Պետդեպարտամենտի՝ հոկտեմբերի 3-ին տարածված հայտարարության մեջ:
Փաստաթղթի համաձայն՝ Փոմպեոն կայցելի Տոկիո, որտեղ նա մտադիր է հանդիպումներ անցկացնել Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD), որին մասնակցում են, բացի ԱՄՆ-ից, Ավստրալիան, Հնդկաստանը եւ Ճապոնիան, արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փոմպեոն հոկտեմբերի 4-ից մինչեւ 8-ը կայցելի, բացի Ճապոնիայից, Մոնղոլիա եւ Հարավային Կորեա, որտեղ պլանավորված էին նրա հանդիպումները «բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ»:
Պետական դեպատամենտում ընդգծել են, որ Փոմպեոն հոկտեմբերին մեկ անգամ եւս կայցելի Ասիայի երկրներ: Տարվում է այդ այցի կազմակերպման աշխատանք: Հոկտեմբերի 3-ին ավելի վաղ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ նախկինի պես պլանավորում է ուղեւորություն կատարել Ասիայի երկրներ, որը նախատեսված է հոկտեմբերի 4-ին, չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր կորոնավիրուսով վարակմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: