Ադրբեջանի խորքում գտնվող ռազմական օբյեկտների թիրախավորումը նպատակ ունի զսպելու Ադրբեջանի ագրեսիան․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեփանակերտին և Արցախի մյուս բնակավայրերին հարվածներ հասցնելը չէր կարող անհետևանք մնալ։
Այս իրադրության պայմաններում, Ադրբեջանի խորքում գտնվող ռազմական օբյեկտների թիրախավորումը նպատակ ունի՝ զսպելու Ադրբեջանի ագրեսիան և կետային հարվածներ հասցնել Ադրբեջանի այն ենթակառուցվածքներին, որոնք Հայաստանի և Արցախի համար սպառնալիք են»։
Ստեփանակերտին և Արցախի մյուս բնակավայրերին հարվածներ հասցնելը չէր կարող անհետևանք մնալ։Այս իրադրության պայմաններում,…
Gepostet von Tigran Abrahamyan am Sonntag, 4. Oktober 2020