![](/banners/BeFunky-design.jpg)
«Ռեալը» կարող է մոտ 100 միլիոն եվրո վճարել Մբապեի համար
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/1552180444_0_160_3072_1888_1920x0_80_0_0_7daac11e367675fc64e7af749b12cbd9.jpg)
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան մնում է անորոշ:
Եթե ֆրանսիացին հրաժարվի երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, հարձակվողի տրանսֆերը կարող է «Ռեալի» վրա նստել 100 միլիոն եվրո, հաղորդում է As-ը՝ հղելով L’Equipe-ին:
Մբապեի ու ՊՍԺ-ի միջև պայմանագիրն ավարտվում է 2022-ի ամռանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղացողն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է 2020/21 մրցաշրջանի ավարտին հեռանալու ցանկության մասին: Հայտնի դարձավ նաև, որ «Լիվերպուլը» կապի մեջ է ֆուտբոլիստի շրջապատի հետ և մտադիր է «Ռեալի» հետ պայքարել նրա համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը