Վարկով ավտոբուս ձեռք բերած ընկերությունների վարկերի տոկոսների 75 տոկոսը կմարի պետությունը

Կառավարության հերթական նիստի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Կառավարության հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուներին։ Նա  նշեց, որ ծրագրի շահառուներն  այն տրանսպորտային ընկերություններն են, որոնք 2019 թվականի ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց առավելապես եկամուտներ են ստացել այն կազմակերպություններից, որոնք գործում են տուրիզմի ոլորտում։

«Եթե 2019 թվականի ընթացքում տրանսպորտային ընկերության մատուցած ծառայություններն առավելապես ուղղված են եղել տուրիստական օպերատորներին, հյուրանոցների պատվերներ են կատարել կամ այնպիսի պատվերներ, որոնց դիմաց վճարումները ստացված են եղել օտարերկրյա հաշիվներից, ինչը նշանակում է, որ նման ծառայություններն առավելապես կապ են ունեցել Հայաստան ժամանող քաղաքացիների հետ։ Այդ կազմակերպությունները լինելու են մեր շահառուների շրջանակը»,- նշեց Էկոնոմիկայի նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս