Կժամանի՞ արդյոք Միշուստինը Երևան. նա Գագիկ Խաչատրյանին տեսակցելու ցանկություն է հայտնել

Սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը որոշում է ընդունել՝ ստեղծելու միջգերատեսչական աշխատանքային խումբ 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները համակարգելու նպատակով։ Հաստատվել է նաև դրա անհատական կազմը, ըստ որի՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։

ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ստացել է հրավերը՝ մասնակցություն ունենալու այդ նիստին։ Նաև ասվում է, որ այցի վերաբերյալ որոշումը կկայացվի՝ կախված էպիդեմիոլոգիական իրավիճակից։ Մեզ հայտնի դարձով, սակայն, որ ոչ թե էպիդեմիոլոգիական, այլ քաղաքական իրավիճակը կսահմանի Միշուստինի Երևան ժամանելը։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի վաղեմի ընկերն է, և Փաշինյանի հետ հանդիպման և հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է իր անհանգստությունը ընկերոջ առողջական վիճակի վերաբերյալ։ Միշուստինը ցանկություն է հայտնել այցելել Խաչատրյանին կալանավայրում, ինչը Երևան ժամանելու նախապայման է դարձել։

Ուշագրավ է, որ Եվրասիական միջկառավարական խորհուրդը դեռևս հուլիսին որոշել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն  անցկացնել Երևանում հոկտեմբերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930