Բաժիններ՝

Ասկերանը շրջվարչակազմի նոր ղեկավար ունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Աշոտ Էդուարդի Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարի հաստատած՝ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Սասուն Ալեքսանդրի Բարսեղյանը նշանակվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս