Մեդվեդևան կրկին կմարզվի Տուտբերիձեի մոտ
Օլիմպիկան խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան նորից կմարզվի Էթերի Տուտբերիձեի մոտ: Այս մասին գրում է TASS-ը:
Ավելի վաղ Մեդվեդևան հանդես էր գալիս կանադացի Բրայան Օրսերի ղեկավարությամբ: Մեդվեդևան Տուտբերիձեի գլխավորությամբ մարզվել էր 2007-2018 թվականներին, սակայն այնուհետ միացել էր Օրսերին:
Եվգենյա Մեդվեդևան 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր է: Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն է:
Մեդվեդևայի հայրը՝ Արման Բաբասյանը, հայ գործարար է: Մայրը՝ Ժենյա Դևյատովան, նախկին գեղասահորդ: Քույր՝ Կարինա Բաբասյան: Եվգենիա ազգանունը վերցված է մայրական տատի ազգանունից: Մոր և աղջկա ազգանունները տարբեր են: