Սիրիայի հարավում գազատարի պայթյունը տեղի է ունեցել ահաբեկչության հետևանքով

Սիրիայի Դամասկոսի նահանգում օգոստոսի 24-ին գազատարի պայթյունը, որն էլեկտրաէներգիայի անջատման է հանգեցրել հանրապետության ամբողջ տարածքում, տեղի է ունեցել ահաբեկչական գործողության հետեւանքով: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նավթի եւ հանքային պաշարների նախարար Ալի Գանիմը:

«Իրադրության գնահատումից հետո պարզվել է, որ պայթյունի պատճառը, որը տեղի է ունեցել Ադրայի եւ Դումեյրի շրջանների միջեւ, ահաբեկչական գործողությունն է»,- Սիրիայի Al Ekhbariya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ասել է նախարարը:

Գանիմը նաեւ հավելել է, որ մասնագետներին հաջողվել է վերացնել անսարքությունները հանրապետության բոլոր էլեկտրակայաններում, դրանցից յուրաքանչյուրը պատրաստ է աշխատանքի:

Նրա գնահատումներով՝ առաջիկա ժամերին կհաջողվի վերականգնել էլեկտրաէներգիայի մատուցումը երկրի ամբողջ տարածքում: Հեռուստաալիքի տվյալներով հրշեջներին հաջողվել է վերացնել պայթյունի առաջացրած բռնկմումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս