Բաժիններ՝

Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բերման ենթարկվածի խուզարկությամբ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել

Օգոստոսի 18-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության ԵՔՎ Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Բարեկամություն» կայարանի նախասրահից կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային համարով ատրճանակ՝ լիցքավորված հինգ փամփուշտով, ինչպես և գաղտնի փականով դանակ ու սուր ծայրով մետաղյա իր, որոնք առգրավվել են։

Նշանակվել են դատաձգաբանական ու դատատեխնիկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է հետաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս