Բարտոմեուն նշել է 6 ֆուտբոլիստի, ում «Բարսան» չի վաճառի
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն անվանել է այն ֆուտբոլիստներին, որոնց ակումբը չի պատրաստվում վաճառել:
«Մեսսին, նա լավագույն խաղացողն է երբևէ: Բայց կան նաև այլ խաղացողներ, շատ երիտասարդ խաղացողներ, որոնք վաճառքի համար չեն: Տեր Շտեգենը, Լանգլեն, դե Յոնգը, Սեմեդուն, Դեմբելեն, Գրիզմանը: Մենք հույս ենք դնում այդ ֆուտբոլիստների վրա, նրանք այստեղ են՝ երկար տարիներ անցկացնելու «Բարսայում»:
Տեր Շտեգենը նոր պայմանագիր կկնքի, նա մնում է: Նա ֆանտաստիկ դարպասապահ է:
Կոուտինիոն կարող է մնալ: Եթե մարզիչը որոշի, որ Ֆիլիպը պետք է մնա, նա կմնա»,- ասել է Բարտոմեուն:
Սիրարփի Աղաբաբյան