Բաժիններ՝

Դատարանն արգելել է 35-ամյա իտալացուն ապրել ծնողների հաշվին

Իտալիայի Գերագույն դատարանը մերժել է տղամարդու՝ ծնողների հաշվին ապրելու իրավունքի պահանջը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Երաժշտության 35-ամյա ուսուցիչը, որն աշխատում է կես դրույքով, հայտարարել է, որ չի կարողանում լավ վարձատրվող աշխատանք գտնել և 5 տարի շարունակ փորձում է դատարանի միջոցով ծնողներին ստիպել՝ իրեն ամսական վճարել 300 եվրո:

Սակայն Գերագույն դատարանը մերժել է ուսուցչի պահանջները, որը տարեկան 18 հազար եվրո է վաստակում: Դատավոր Մարիա-Քրիստինա Ջիանկոլան հայտնել է, որ տղամարդը պետք է ձգտի ֆինանսական անկախության, և ծնողների նյութական աջակցությունը չի կարող հավերժ տևել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս