Շվեյցարիայում իսպանացի երեք զբոսաշրջիկներ են զոհվել փոթորկի ժամանակ
Շվեյցարիայի հյուսիսում գտնվող Պֆեֆերսի կոմունայից ոչ հեռու փոթորկի ժամանակ զոհվել են իսպանացի երեք զբոսաշրջիկներ, մեկն անհետ կորել է: Այդ մասին հաղորդում է Matin հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Զբոսաշրջիկներն զբաղվում էին կանյոնինգով՝ առանց լողամիջոցներ օգտագործելու կանյոնների հաղթահարմամբ, երբ օգոստոսի 12-ի երեկոյան սկսվեց փոթորկը:
Երբ տարերքը նահանջել է, վայր են ժամանել փրկարարները: Նրանց հաջողվել է գտնել երեք զոհվածների մարմինները:
Չորրորդ զբոսաշրջիկի որոնումները շարունակվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: