Բաժիններ՝

Մտավախություն չունե՞ք, որ պատմությունը կարող է կրկնվել, և բողոքի ալիք բարձրանա. լրագրողը՝ քաղաքապետին

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ լրագրողների հետ հանդիպումը, որի հիմնական թեման Երևանի Մաշտոցի պուրակում ծառերի հատման և այդ տարածքում սրճարան կառուցելու գործընթացն էր:

Հիշեցնենք, որ 2012 թվականին գործող իշխանության շատ ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին անցկացնում այդ նույն այգում՝ պահանջելով ծառերը չհատել, տարածքում շինարարական աշխատանքներ չկատարել, փոքր խանութ և սրճարան չկառուցել, քանի որ այն մաքուր օդ է ապահովում մայրաքաղաքի բնակիչների համար, և այլն: Ակցիայի մասնակիցներից մեկն էլ այսօր Երևանի  քաղաքապետ Հայկ Մարությանն էր, այն ժամանակ ինքը բողոքում էր քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործողությունների, իրականացվող ծառահատումների դեմ։

168.am-ի հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ պատմությունը կարող է կրկնվել, և մի խումբ մարդիկ իրենց բողոքը հնարավոր է բարձրաձայնեն, Մարությանը պատասխանեց. «2012 թվականին բողոքի ակցիան բարձրացավ, այս ինչ որ կար, ինքը կար, որովհետև սկսեցին կողքը՝ պուրակում, նոր տաղավարներ տեղադրել, սա մեզ համար անընդունելի էր, և մենք ուղղակի դուրս եկանք դրա դեմ և հաղթեցինք: Սա ես համարում եմ այդ պայքարի 2-րդ փուլը, որ արդեն եղածը, որն այն ժամանակ կար, հիմա եղածն էլ ենք հետ բերում համայնքին: Քանի որ դրա կարիքը չկա՝ միասին հելնել մասնակցելու, ես դա անում եմ բոլորի տեղը: Ես այդ ակցիան անում եմ, հետ եմ բերում համայնքին»,- արդարացավ քաղաքապետ Մարությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս