Բաժիններ՝

Նշվել են այն երկրները, որոնք պատրաստ են ընդունել ռուսաստանցիներին

Խորվաթիան եւ Մալթան պատրաստակամություն են հայտնել ընդունելու ռուսաստանցի զբոսաշրջիկներին: Այդ մասին հաղորդում է «ՌՏՕԱ-ի լրաբերը»՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական առաքելություններից մեկի մի աղբյուրի:

Նշվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացության հետ կապված ներկա իրադրության առնչությամբ ԵՄ-ի մյուս պետությունները որոշում են ընդունել ճանապարհորդների համար սահմանները չբացել գոնե մինչեւ օգոստոսի երկրորդ կեսը:

Ինչպես նշում է հրատարակությունը, այդ դիրքորոշումն ունեն այդ թվում այն երկրները, որոնց համար Ռուսաստանի հետ սահմանամերձ զբոսաշրջությունը տնտեսական տեսակետից կարեւոր է: Այսպես, Ֆինլանդիան սահմանը չի բացի մինչեւ օգոստոսի 25-ը, իսկ Էստոնիան՝ մինչեւ սեպտեմբեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս