Բաժիններ՝

Կորոնավիրուսն Իսպանիայում առանց աշխատանքի է թողել ավելի քան 1 միլիոն մարդու

Իսպանիայում ավելի քան 1 միլիոն մարդ առանց աշխատանքի է մնացել ապրիլից հունիս ընկած ժամանակաշրջանում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Այդ մասին վկայում են Վիճակագրության ազգային ինստիտուտի կողմից ակտիվ բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքները, որոնք հուլիսի 28-ին տարածել է Իսպանիայի ազգային հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Ըստ այդ տվյալների, Իսպանիայում համաճարակաբանական բարդությունից ավելի շատ տուժել է ծառայությունների սեկտորը, նաեւ կրճատվել է աշխատանքի տեղավորված կանանց թիվը: Հատկապես գործազրկության հետ կապված դժվարին իրադրություն է ստեղծվում այժմ Կատալոնիայում, Մադրիդում, Անդալուսիայում եւ Կաստիլիե-Լա-Մանչում:

COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել է վարակման գրեթե 326 հազար դեպք, 28,5 հազար պացիենտ մահացել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս