Չինաստանը կարող է փակել Ուհանում ԱՄՆ-ի հյուպատոսությունը. Reuters
Չինաստանը քննարկում է Ուհանում ԱՄՆ-ի հյուպատոսությունը փակելու հնարավորությունը՝ Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ Վաշինգտոնի պահանջից հետո: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուներ:
Ավելի վաղ Չինաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները պահանջել են փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը հայտարարել է, որ այդ որոշումն ընդունվել է «պաշտպանելու համար ամերիկյան մտավոր սեփականությունը եւ ամերիկացիների անձնական տվյալները», հաղորդել է ՏԱՍՍ-ը: