Բաժիններ՝

Բյուջեի եկամուտներն աճել են 6.5, ծախսերը՝ 3.9%-ով

2012 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 6.5%-ով կամ 35.7 մլրդ դրամով՝ կազմելով, իսկ ծախսերը՝ 3.9% ով կամ 22.2 մլրդ դրամով՝կազմելով 589.1 մլրդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Նշված ժամանակահատվածում բյուջեի եկամուտները և ծախսերը համապատասխանաբար 89.1% ով և 82.1%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը:
Պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.1%-ը` այլ եկամուտների, 0.7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 553.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ։ 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 8.1% ով կամ 41.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով: Մասնավորապես, 2012 թվականի հունվար-օգոստոսի պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են 470 մլրդ դրամ, որի 48.3%-ը (շուրջ 227.2 մլրդ դրամ) ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, 6.3%-ը՝ ակցիզային հարկի հաշվին, 17.1%-ը՝ շահութահարկի հաշվին, 12.5%-ը` եկամտահարկի հաշվին։ Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են շուրջ 26.5 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 5.6%-ը և 8.3%-ով (2 մլրդ դրամով) գերազանցել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը: 2012 թվականի հունվար-օգոստոս ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել նաև շուրջ 15.2 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով իննամսյա ծրագրի 97.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 9.4% ով կամ 1.3 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 10.7 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 2.3%-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս