Ծանր խորհրդարանական օրեր են սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Եկող շաբաթ խորհրդարանը կրկին հանգիստ չի ունենա։ Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է նախատեսվում՝ նախ արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշում կայացնելու համար, ապա՝ ՍԴ կազմը համալրելու։
Արդեն երեկ կառավարությունն ԱԺ էր ուղարկել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծերը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: