Վրաստանը կսկսի միջազգային ավիահաղորդակցությունը վերականգնել օգոստոսին
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը Գերանիայի, Ֆրանսիայի եւ Մերձբալթիկայի երկրների հետ, իսկ առաջին չվերթերը կսկսեն իրականացվել օգոստոսից Մյունխեն – Թբիլիսի – Մյունխեն երթուղով: Հուլիսի 8-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է միջազգային հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին:
«Վրաստանն առանց որեւէ նախնական պայմանների բացումէ իր սահմանները Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Ֆրանսիայի համար: (…) «Լյութհանզա» ավիաընկերության հետ մենք արդեն համաձայության ենք հասել 2020 թվականի օգոստոսից Մյունխենի ուղղությամբ շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթեր սկսելու շուրջը»,- ասել Է Չիկովանին:
Ինչպես նշել է վարչապետի խորհրդականը, հիշյալ հինգ երկրների քաղաքացիները կամ ռեզիդենտները կարող են ցանկացած նպատակով Վրաստան ժամանել սոսկ օդային ուղիով եւ սոսկ ուղիղ ավիաչվերթերի միջոցով: Մինչեւ Վրաստանի սահմանը հատելը նրանք պետք Է լրացնեն հատուկ հարցաթերթիկ, որտեղ կնշեն վերջին 14 օրվա ընթացքում իրենց տեղափոխությունների պատմությունը, վայրը, որտեղ նրանք կգտնվեն Վրաստանում եւ կոնտակտային տեղեկատվություն:
Վրաստանում մարտի 21-ից մինչեւ մայիսի 22-ը գործել է արտակարգ դրության ռեժիմ:
Վերջին տվյալներով՝ հանրապետությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 963 դեպք: Վրաստանի վարակված եւս երեք քաղաքացի հայրենիք է բերվել արտասահմանից: Առողջացել է 841 մարդ: Կարանտինում է գտնվում ավելի քան 3,9 հազար մարդ, իսկ ստացիոնարներում՝ 202-ը: Մահացել է 15 հիվանդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: