Բաժիններ՝

Բազումի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

Օրերս ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները հերթական դեպքը բացահայտեցին: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձորի Ամիրյան փողոցի 48-ամյա մի բնակիչ Ներսիսյան փողոցում բնակվող 50-ամյա մի տղամարդու իրացրել է թմրանյութ:

Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, հունիսի 27-ին Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտից երկու կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Բազումի բաժին:

48-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման բուսական զանգված: Պարզվել է, որ նա նույն օրը 140 հազար դրամով երկու փաթեթ նմանատիպ բուսական զանգված է վաճառել բերման ենթարկված 50-ամյա տղամարդուն: Ներսիսյան փողոցի շենքերից մեկի բակում նշված փաթեթները նույնպես հայտնաբերվել և առգրավվել են:

Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է դատատոքսիկաքիմիական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս