Բաժիններ՝

Թուրքիայի պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը ժամանել են Լիբիա

Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարը եւ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը չհայտարարված այցով ժամանել են Լիբիա: Այդ մասին հաղորդել է Anadolu գործակալությունը:

«Աքարը եւ Գյուլերը Լիբիա են ժամանել այն գործունեությանը ծանոթանալու համար, որը կապված է ավելի վաղ կնքված հուշագրերի հետ»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 3-ին ունեցած ելույթի ընթացքում հաստատել է, որ պաշտպանության նախարարն այցով գտնվում էՏրիպոլիում:

Լիբիայում շարունակվում է դիմակայությունը Ֆայեզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ), որը վերահսկում է Տրիպոլին ու երկրի արեւմուտքի տարածքները եւ աջակցություն է ստանում Թուրքիայի կողմից, եւ Խալիֆա Հաֆթարի հրամանատարության ներքո գտնվող Լիբիայի ազգային բանակի միջեւ, որին քաղաքական աջակցություն է ցուցաբերում Եգիպտոսը:

Արդեն ավելի քան մեկ տարի Հաֆթարիի բանակը փորձում է հետ գրավել Լիբիայի մայրաքաղաքը: Հակամարտության երկու կողմերը հայտարարում են, որ հակառակորդները զենքի եւ կենդանի ուժի օգնություն են ստանում դրսից:

Վերջին շաբաթների ընթացքում ԱՀԿ-ի ուժերը հաղորդել են Տրիպոլիի համար ճակատամարտում զգալի հաջողությունների մասին եւ հայտարարել հաջողությունն ընդլայնելու մտադրության մասին՝ հսկողություն հաստատելով Սիրտ քաղաքի եւ մայրաքաղաքից դեպի արեւելք ընկած այլ տարածքների վրա:

2019 թվականի նոյեմբերի վերջին Էրդողանը եւ Սարաջը հուշագրեր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության շուրջ եւ ծովային գոտիներին վերաբերող փոխըմբռնման մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս