«Կարող են մասնակցել սեպտեմբերին հեռակայի քննություններին». ԿԳՄՍ նախարարը՝ կորոնավիրուսով հիվանդ կամ ինքնամեկուսացված դիմորդների մասին
Հուլիսի 2-8-ը տեղի կունենան 2020-ի ընդունելության միասնական քննությունները: Դրանք կանցկացվեն քննական կենտրոններում, որոնց թիվն այս տարի, կորոնավիրուսով պայմանավորված, ավելացել է: Իսկ ինչպե՞ս են քննություն հանձնելու այն ուսանողները, որոնք վարակված են կորոնավիրուսով, կամ համարվում են կոնտակտավոր և ինքնամեկուսացված են, եթե քննության օրը համընկնի հիվանդության կամ ինքնամեկուսացման ժամանակաշրջանի հետ: Այսօր ԱԺ-ում 168.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց մեր այս հարցին:
– Ցանկացած հիվանդությամբ դիմորդները չեն մասնակցում քննություններին:
– Գուցե օնլա՞յն կազմակերպվի:
– Ցանկացած հիվանդությամբ, նախկինում էլ է եղել, չեն կարողանում մասնակցել:
– Այսինքն՝ դո՞ւրս են մնալու:
– Կարող են մասնակցել սեպտեմբերին հեռակայի քննություններին:
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարի որոշմամբ այս տարի դիմորդները կհանձնեն միայն մեկ քննություն՝ իրենց ընտրությամբ: Մուտքի ժամանակ դիմորդները ջերմաչափվելու են, նրանց տրամադրվելու է ալկոգել ու դիմակ: