«Եթե ՍԴ-ն որոշի, որ ինքը չի քննելու այս գործը, մեր ասած պայմանն ուժի մեջ է, ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում». Տարոն Սիմոնյան

«Լսեցինք հայտարարությունը, բայց փաստաբանները չպատասխանեցին այն հարցին՝ արդյոք ի՞նչ կապ ունի իրենց հետ վերցնելը՝ այդ գործի ՍԴ-ում քննության հետ: Այդ գործը քննվելու է, որովհետև դատարանն էլ է դիմել այդ հարցով, և ՍԴ-ն դատարանի և պաշտպանական կողմի հիման վրա է քննություն նշանակել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Մեր հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ այդ գործը քանի որ քննվելու է ՍԴ-ում և քննվելու է հուլիսի 7-ին, որպեսզի այս իրավական գործընթացի վրա որևէ քաղաքական ներազդեցություն չլինի և որևէ քաղաքական ուժ հակասահմանադրականության վիճարկման գործընթացի վրա որևէ քաղաքական կոմպոնենտով ազդեցություն չունենա, չստվերեն իրավական գործընթացը քաղաքական կոմպոնենտով, մենք ասացինք, որ իրավական գործընթացը սկսելու ենք միայն այն ժամանակ, երբ այս գործով քննությունը կայանա: Պարոն Քոչարյանի փաստաբանների հայտարարությունը, որ իրենք դիմումը հետ են վերցնում, նորմալ է, թող վեցնեն, բայց գործը քննվելու է: Եթե ՍԴ-ն որոշի, որ ինքը չի քննելու այս գործը, մեր ասած պայմանը ուժի մեջ է, ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում»,- ասաց նա:

Նա հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմն ուզում է այս քայլով գործընթացը քաղաքականացնել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930