Բաժիններ՝

Չինաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները պայմանավորվել են սամանային խնդիր լուծել

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սահմանային բարդ իրավիճակը արդարացի ձևով կարգավորելու հարցում: Սահմանային բարդ իրավիճակը վերջին օրերին բավական սրվել է:

«ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացնում է, որ այս մասին ասված է Չինաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

«Կողմերը համաձայնվել են արդարացի ձևով կարգավորել սահմանային բարդ իրավիճակը, որն ի հայտ եկավ Գալվանի հովտային հատվածում բախումների հետևանքով»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում: Նշվում է, որ կողմերը համաձայնության են եկել պահպանել օրերս ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հնդկաստանի և Չինաստանի միջև լարվածությունը սկսվել է հունիսի 15-ին Գալվանի հովտային հատվածում: Չինաստանի զինվորականների տվյալներով, Հնդկաստանի զինվորականները սահմանին խախտել են պարտավորությունները և կրկին անօրինական հատել են փաստացի վերահսկողության գիծը: Միտումնավոր հասցրել են սադրիչ հարված, ինչն էլ հանգեցրել է բախումների: Եղել են վիրավորներ և սպանվածներ: Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բախումը տեղի է ունեցել չինական կողմի՝ Գալվանի հովտում փաստացի վերահսկողության գիծը միակողմանի փոխելու արդյունքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս