Բաժիններ՝

Plus-size մոդելը ծննդաբերությունից հետո լուսանկարվել է ամսագրի համար

Հայտնի plus-size մոդել Էշլի Գրեհեմը լուսանկարվել է բրիտանական Harper’s Bazaar ամսագրի համար: Լուսանկարները մոդելը հրապարակել է Ինստագրամի իր էջում:

Գրեհեմը լուսանկարվել է մի քանի կերպարներով, որոնցից մեկում մոդելը կրծքով կերակրում է նորածին որդուն:

Կարդացեք նաև

Հրապարակմանը կից Էշլին գրել է, որ լուսանկարներն արվել են իր հոր ֆերմայում, որը գտնվում է Նեբրասկայում, որտեղ նա մեծացել է: Լուսանկարների հեղինակը Գրեհեմի ընկերն է՝ Ջասթին Էրվինը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս