Բաժիններ՝

Ազգային ժողովի մոտից ձերբակալվեցին Ռուբեն Մելիքյանն ու այլ քաղաքացիներ

Այսօր Ազգային ժողովի դիմաց առանձին քաղաքացիներ միայնակ ակցիա էին իրականցնում ՝ ընդդեմ հերթական անգամ երկարաձգված արտակարգ դրւթյան ժամանակ հավաքների ազատության սահմանափակման:

Ոստիկանները մի քանի անգամ հորդորելուց հետո, որ դադարեցնենք հավաքը, ձերբակալեցին ակցիայի մասնակից առանձին քաղաքացիներին, որոնց թվում էր նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Տարածքում ներկա քաղաքացիները և տեղում դիտորդություն անող Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պնդում էին, որ ոստիկանների պահանջն անօրինական էր, և քաղաքացիները ձերբակալվեցին ոստիկանների անօրինական պահանջը չկատարելու համար:

Ոստիկանների խոսքով՝ քաղաքացիները վարչական իրավախախտում են իրականացրել՝ հավաք իրականցնելով, մինչդեռ թե լրագրողները, թե իրավապաշտպանը և թե տեղում ներկա քաղաքացիները պնդում էին, որ քաղաքացիները միայնակ ակցիա են իրականացրել, և որևէ հավաք չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930