Եվրոպայի լիգայի խաղերը կարող են անցկացվել Ֆրանկֆուրտում
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումները կարող են անցկացվել գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում: Այս մասին գրում է ESPN-ը: ՈՒԵՖԱ-ն մտադիր է Եվրոպայի քառորդ եզրափակիչն անցկացնել մինի-մրցաշարի տեսքով և մեկ քաղաքում` Ֆրանկֆուրտում, քանի որ գերմանական այս քաղաքն ունի համապատասխն ենթակառույցներ` ընդունելու բոլոր 8 թիմերին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն լիահույս է` հունիս-հուլիս ամիսներին առանց երկրպագուների ավարտին կհասցվեն ազգային առաջնությունները, և ակումբները կկարողանան մասնացել Չեմպիոնների լիգային և Եվրոպայի լիգային: