Բիլ Քլինթոնը դեդեկտիվ վեպ կթողարկի
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը՝ Ջեյմս Փաթերսոնի հետ համահեղինակությամբ, կթողարկի իր դեդեկտիվ երկրորդ վեպը՝ «Նախագահի դուստրը»: Հեղինակներին արդեն անվանել են «նախագահական թրիլլերի վարպետներ», հայտնում է Publishers Weekly-ը:
Գրքում պատմվելու է Սպիտակ տան նախկին ղեկավարի դստեր առևանգման մասին:
Վեպը նախատեսվում է թողարկել 2021 թվականի հունիսին: Զուգահեռաբար կհրապարակվեն նաև գրքի աուդիո և էլեկտրոնային տարբերակները:
73-ամյա Քլինթոնի և Փաթերսոնի դեբյուտային համատեղ՝ «Նախագահն անհետացել է» վեպը, որը թողարկվել է 2018-ին:
«Հաճելի էր մեր առաջին գրքի հանդեպ խանդավառ արձագանքը տեսնելը, և ես իսկապես ուզում եմ, որ «Նախագահի դուստրը» հայտնվի ընթերցողների մոտ, նրանք չեն հիասթափվի»,- շեշտել է Ջեյմս Փաթերսոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը