Կինը երկվորյակներ է ունեցել տարբեր տղամարդկանցից
Չինացի մի կին, դավաճանելով ամուսնուն, երկվորյակներ է ունեցել և՛ ամուսնուց, և՛ սիրեկանից: Այս ցնցող լուրը պարզ է դարձել այն ժամանակ, երբ տղամարդը ԴՆԹ թեստ է հանձնել: Այս ընթացակարգը Չինաստանի համար ստանդարտ է: Այս մասին, ըստ shantnews-ի՝ հայտնել է kp.ru-ն:
Համաձայն թեստի արդյունքների՝ կինը դավաճանել է իրեն, և երեխաներից մեկը բեղմնավորվել է ուրիշից:
Երկվորյակների ծնունդը տարբեր հայրերից չափազանց հազվադեպ երևույթ է, որը հայտնի է սուպերֆեկունդացիա անվամբ:
Համաձայն Պեկինի դատական նույնականացման կենտրոնի տնօրեն Դենգ Յաջունի՝ այսպիսի դեպք պատահում է 10 միլիոնից մեկի մոտ:
«Մեկ ամսվա ընթացքում մայրը պետք է երկու ձվաբջիջ արտադրի երկվորյակներ ունենալու համար: Երկրորդ, հարկավոր է, որ կինը կարճ ժամանակի ընթացքում սեռական հարաբերություններ ունենա մեկ այլ տղամարդու հետ»,- պարզաբանում է բժիշկը:
Սուպերֆեկունդացիան հազվադեպ երևույթ է, որը պատահում է մարդկանց մոտ: Օրինակ՝ կատուների և շների մոտ այն բավականին տարածված է: