Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսից ՀՀ տնտեսության կրած վնասի չափերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 168.am-ի հարցին, թե ինչքան վնաս է կրել Հայաստանի տնտեսությունը համավարակի շրջանում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում, ասաց, որ այժմ ինչ թիվ էլ հայտարարվի, պայմանական է:

«Մենք կարող ենք ասել, որ էն բյուջեի դեֆիցիտի ավելացված մասով էդքան է մեր վնասը, մեր կանխատեսվող վնասը: Այսինքն՝ ինչքանով որ մենք բյուջեի դեֆիցիտ ավելացրել ենք, էդքան էլ պետք ա համարել ֆորմալ, դե յուրե արձանագրված վնաս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրատվամիջոցի հաջորդ հարցին, թե արդյո՞ք հաշվել  են՝ տնտեսությունն ինչքան պակաս վնաս կկրեր, եթե ժամանակին և ճիշտ կազմակերպվեր համավարակի դեմ պայքարը, ՀՀ վարչապետը նախ ասաց, թե հարցը կարելի է հնչեցնել աշխարհի բոլոր երկրներում:

«Ընդ որում, ինչքան երկիրը զարգացած ա, էնքան ավելի բարձր կարելի ա հնչեցնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու սկսեց թվարկել մի քանի երկիր, ըստ էության, խուսափելով պատասխանել հարցին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս