«Մեծ հաշվով, պարզ է՝ ովքեր և ինչ շրջանակ է իրականացրել Մարտի 1-ի սպանությունները». Նիկոլ Փաշինյան
«Կարծում եմ, ըստ էության, շատ մանրամասներով բացահայտված է, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականի մարտի 1-ին և դրանից հետո: Պատկերացրեք, որ ըստ մեղադրանքի, առերևույթ գործը քննող քննչական խմբի ղեկավարը հանկարծ տեղում կրակված փամփուշտները փոխել է, պատկերացնո՞ւմ եք` սա ինչ է նշանակում, սա նշանակում է՝ իսկական կրակողների պարկուճները չկան: Մենք այսօր հնարավորություն չունենք այդ պարկուճներով նույնականացնել և փորձել զենքերը գտնել: Հիմա այդ քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ, թող գա ու պատմի, թե ինչ է արել պարկուճները»,- այս մասին իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո ովքե՞ր են սպանել 10 անմեղ զոհերին, և արդյո՞ք գոհ է գործի քննության ընթացքից:
Ըստ վարչապետի՝ գուցե քննչական խմբի ղեկավարը գիտի սպանության հեղինակների անունները, ուստի պետք է ջանքեր գործադրեն հետախուզվող անձին ձերբակալելու և Հայաստան բերելու ուղղությամբ:
«Մեծ հաշվով, պարզ է՝ ովքեր և ինչ շրջանակ է կազմակերպել այդ սպանությունները: Այո, մինչև վերջ պետք է գնալ, և այն անհատներին, ովքեր այդ կրակոցն իրականացրել են, պետք է բացահայտեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում