Բաժիններ՝

Վարչապետը ներկայացնում է «Նոր Հայաստանի մասին 100 փաստ-4»-ը. առաջին տեղում հակաճգնաժամային ծրագրերն են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրել է առցանց ասուլիս: Մինչ լրատվամիջոցների հարցերին անդրադառնալը, վարչապետը ինչպես նախորդ ասուլիսներին, այս անգամ ևս ներկայացրեց «Նոր Հայաստանի մասին 100 փաստ». արդեն չորրորդը:

Նշենք, որ սա վարչապետի 8-րդ ասուլիսին է, որին առցանց գրանցվել են 42 լրատվամիջոց, իսկ վարչապետին ուղղված հարցերի քանակը հասնում է 69-ի:

Ներկայացնելով 100  փաստերը, վարչապետն ասաց, որ դրանցից առաջին խումբը վերաբերում է կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված Կառավարության ներկայացրած 18 հակաճգնաժամային ծրագրերին: 7-ն ունեն տնտեսական բնույթ, իսկ 11-ը՝ սոցիալական:

«Այդ միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ բախշվել է 84, 4 մլրդ դրամ, որից օգտվել է 400 իրավաբանական և շուրջ  1մլն 100  հազար ֆիզիկական անձ: Հակաճգնաժամային առաջին միջոցառմամբ Կառավարությունը սուբսիդավորել է 513 սուբյեկտների ձեռք բերած 31, 7 մլրդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները»,-նշեց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ փաստ 2-րդը, վերաբերում է  հակաճգնաժամային 2-րդ միջոցառմանը, որով Կառավարությունը սուբիսիդավորել է 8195 տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց, 11,6  մլրդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերի տոկոսադրույքները, վարկն  ամբողջությամբ հասանելի է զրո տոկոսով: Բացի այդ, Կառավարությունը 6 մլրդ դրամ է տրամադրել բանկային համակարգին գյուղատնտեսական վարկավորում ապահովելու նպատակով:

«Այսինքն՝ ճգնաժամային իրավիճակում էին և բանկերը մեծ ռիսկեր էին տեսնում գյուղատնտեսությունը վարկավորելու համար, մենք բյուջեի միջոցներից 6 մլրդ դրամ տրամադրել ենք բանկերին, որպեսզի նրանք վարկեր տրամադրեն գյուղացիներին: Իհարկե, բանկերը հետագայում այդ գումարը պետք է վերադարձնեն Կառավարությանը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

3-րդ փաստը կրկին վերաբերում է Կառավարության հակաճգնաժամայի ծրագրերին, որի 3-րդ ծրագրով սուբսիդավորվել է 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 744 տնտեսվարող՝  տրամադրելով 8,3  մլրդ դրամ արժողությամբ արտոնյալ վարկեր:  Այդ վարկերի տոկոսներն առաջին  և երկրորդ տարում կլինեն 0 տոկոս, երրորդ տարում՝ 12 տոկոս, իսկ առաջին վեց ամսում չի նախատեսվում վարկի մարում:

«Այս ծրագրով մենք արտոնյալ վարկեր էինք տրամադրում այն ընկերություններին, որոնք նախորդող ժամանակաշրջանում չեն ունեցել ժամկետն անց հարկային և վարկային պարտավորություններ: Այսինքն՝ եղել են բացառիկ կարգապահ և կատարել են իրենց պարտավորությունները»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ 168.am-ի առաջիկա տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս