Հայտնի են Երևանում ավտովթարից տուժածների անունները

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 15-ին, ժամը 01:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էզրաս Հասրաթյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ, ովքեր հոսպիտալացվել են․ առկա է վառելիքի արտահոսք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Blue Wild» (վարորդ՝ Դավիթ Մ․, ծնված 1993 թ․) և «Mitsubishi Lancer» (վարորդ՝ Սմբատ Մ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Տեսանյութեր

Լրահոս