Պապոյանն այցելել է Ծառուկյանից վերցված կոմբինատի Մասիսի մթերման կայան, հետևել խաղողի մթերման ընթացքին
Խաղողի 1 կգ-ը մթերվում է 150 դրամով։ Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարչի խոսքով՝ այս տարի նախատեսվում է մթերել շուրջ 21-22 հազար տոննա խաղող։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահ է, որ խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու։

