4-րդ զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմն անցկացրել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
![](https://168.am/wp-content/uploads/2020/05/banak.jpg7_.jpg)
Անհատական վարժվածության մակարդակը բարձրացնելու և հաստիքային զենքից կրակ վարելու ունակությունները զարգացնելու նպատակով մայիսի 12-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմն անցկացրել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները: